
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2023 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի մեկնարկն է տալիս։ Առաջին գումարային փոխանցումն է կատարվել Վայոց ձորի մարզում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Աջակցությունը կազմել է 80 հազար եվրո։
Տրվող գումարն ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքի պահպանության մակարդակը։