News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Թուրքիայում ուժեղ սեյսմիկ ցնցումները հարում են արեւելա-անատոլիական ակտիվ սեյսմածին բեկվածքին, որն առաջին կարգի է, տարածվում է Թուրքիայի ամբողջ տարածքով եւ Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը։

LURER.00_02_20_09.Still1205.jpg (1006 KB)

Երկրաբանը քարտեզի վրա ցույց տվեց ցնցումների էպիկենտրոնները։ Պատկերված ամեն մի օղակ մեկ սեյսմիկ ցնցում է։ Դեղին գույնը նշանակում է, որ դրանք գրանվել են վերջին մեկ օրվա ընթացքում։

«Պատկերացրեք՝ ինչքան շատ են ցնցումները, որ օղակները վերածվել են մեկ գույնի։ Երեկ երեկոյան եւ այսօր ցնցումներ են գրանցվել նաեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածի տարածքում, էպիկենտրոնը հենց ծովի մեջ է, այսինքն՝ սեյսմիկ ակտիվությունը տարածվում է դեպի հարավ-արեւմուտք։ Էպիկենտրոններն ունեն որոշակի ձգվածություն, հարում են արեւելա-անատոլիական ակտիվ բեկվածքին։ Մենք ականատես եղանք ուժեղ զույգ երկրաշարժ երեւույթի։ Ճիշտ է, ֆորմալ առումով երկրորդն ավելի թույլ էր, բայց միաժամանակ, բարդ է ասել, որ 7․5 մագնիտուդով երկրաշարժը թույլ է, հետցնցում է»,- ասաց նա։

Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ 1988 թվականին Սպիտակի եւ Թուրքիայի այս օրերի երկրաշարժերն իրենց ուժգնությամբ համեմատել պետք չէ, քանի որ Թուրքիայինն ավելի հզոր է․ Սպիտակինը եղել է 7․0 մագնիտուդ, Թուրքիայինը՝ 7․8, 7․5։ Այլ հարց է զոհերի թվի տարբերությունը, քանի որ Սպիտակում կար 25 հազար զոհ, Թուրքիայում և Սիրիայում այս պահին՝ 5000։ Սրա համար նա մի քանի պատճառ նշեց։

«Առաջին պատճառն այն է, որ խորհրդային տարիներին Հայաստանի տարածքի սեյսմիկ պոտենցիալը որոշված էր 7 բալ, փոքր հատվածում՝ 8 բալ։ Սպիտակի էպիկենտրոնային գոտում՝ այն ժամանակվա Նալբանդ գյուղի մոտ, ունեցանք 10 բալ ուժգնություն, այսինքն՝ երկու բալ բարձր, քան հաշվարկված էր։ Շինությունները կառուցվում էին 7 բալի համար։ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ շենքերի նախագծերի հաջող եւ անհաջող տարբերակներ կան։ Երկրաշարժից հետո որոշակի տիպային նախագծերով կառուցապատումը եւ շինարարությունը Հայաստանում դադարեցվել է։ Երրորդ գործոնը՝ ցեմենտի, գաջի, ավազի ցածր որակն էլ, բայց դրանք էլ գողացվում էին։ Մեր խումբը երկրաշարժից հետո  Սպիտակում և Գյումրիում, տեսավ, որ երկաթբետոնյա պանելների միջից շորի ու կոշիկի կտորներ էին դուրս գալիս ցեմենտի փոխարեն։ Բացի սա՝ մեր ժողովրդի մեծ մասն իրեն համարում է մեծ ճարտարապետ, մեծ շինարար, փոխում է բնակարանի կառուցվածքը, երկուքարանոց կառուցվածքում մեկ քարը հանում է, դարձնում է զգեստապահարան։ Որտեղի՞ց դիմանա շենքը, եթե դու կիսով չափ թուլացնում ես։ Կամ էլ նկուղ էին փորում մի քանի բանկա պահելու համար»,- ընդգծեց երկրաբանը։

Մասնագետը հավանական է համարում, որ դեռ երկար ժամանակ Թուրքիայում կարող են գրանցվել հետցնցումներ, որովհետեւ դրանք բնական երեւույթ են յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժի դեպքում։

«Ես նույնիսկ կասեի, որ Թուրքիայում նաեւ երկրորդ երկրաշարժն էր մայրցնցում էր, որովհետեւ երկուսն էլ շատ ուժեղ էին՝ չնչին տարբերությամբ։ Հետցնցումները նշանակում են, որ երկրակեղեւում կուտակված լարվածությունները շարունակում են լիցքաթափվել ոչ միայն ուժեղ ցնցումի, այլ նաեւ ուժեղ հետցնցումների ձեւով, եւ դա շարունակվելու է։ Չի բացառվում, որ այն շենքերը, որոնք գլխավոր ցնցումից միայն խարխլվել են, կարող են փլուզվել հաջորդ ցնցումներից՝ թեկուզ եթե դրանք լինեն ավելի թույլ»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի տարածքով անցնող արեւելա-անատոլիական ակտիվ խզվածքը Հայաստանից բավականին հեռու է եւ մեզ համար վտանգ չի ներկայացնում։

«Բացի արեւելա–անատոլիական ակտիվ խզվածքից, Թուրքիայի տարածքով անցնում է նաեւ հյուսիս–անատոլիական խզվածքը, որը համարվում է առաջին կարգի խզվածք, վտանգավոր է, ունի բարձր սեյսմիկ պոտենցիալ, այսինքն՝ հնարավոր են ուժեղ երկրաշարժեր։ Այդ երկու խզվածքային գոտիներն արեւելյան հատվածում միանում են իրար, բայց չեն մտնում Հայաստանի տարածք եւ անմիջական կապ մեր տարածքի սեյսմիկ խզվածքների հետ չունեն։ Ես չեմ կարծում, որ Թուրքիայի երկրաշարժը վտանգավոր շարունակություն կունենա մեր հանրապետության համար»,- ընդգծեց երկրաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1 038-ի
Երկրաշարժից տուժածների թիվն ավելացել է...
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում։ Ստորերկրյա ցնցումների օջախը եղել է...
Թայվանում երկրաշարժի տուժածների թիվը հասել է 963-ի
Ինչպես նշել է շտաբի ներկայացուցիչը, ևս 143 մարդ արգելափակված է կամ օգնության…
Ամենաշատ