News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Երեւան-Գյումրի ճանապարհը երթեւեկելի է, բայց ճանապարհի Մաստարա–Լանջիկ հատվածը դժվարանցանելի է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւան-Գյումրի ճանապարհի 63-66 կմ հատվածում մերկասառույցի պատճառով խցանում է առաջացել.  300-ից ավելի մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, խցանման մեջ էին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ճանապարհի այդ հատվածը սահադաշտի նման է, քաղաքացիները սայթաքում ու վայր են ընկնում։

Թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ճանապարհը մաքրելու ուղղությամբ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից NEWS.am–ին հայտնեցին, որ նշված հատվածում վթարի հետեւանքով է խցանում առաջացել, ինչն էլ դժվարացրել է ճանապարհը սպասարկող տեխնիկայի մոտեցումը տվյալ վայր, այդուհանդերձ, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպությունները կատարում են ճանապարհի մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները։

«Վերջին օրերին Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, որոնք ուղեկցվել են ցածր ջերմաստիճանով, քամիներով, ցածր տեսանելիությամբ եւ ձնաբքերով, ինչը դժվարացնում է ճանապարհների ձմեռային սպասարկումը։

Նշված հատվածում խցանում առաջացել է վթարի հետեւանքով։ Նույնիսկ եղանակային այս պայմաններում կան վարորդներ, որոնք երթեւեկում են ամառային անվադողերով, գերազանցում են արագությունը, չեն պահպանում ճանապարհային երթեւեկության կանոնները։ Վթարի պատճառով առաջացած խցանումը դժվարացրել է ճանապարհը սպասարկող տեխնիկայի մոտեցումը տվյալ վայր։ Այժմ Երեւան-Գյումրի ավտոճանապարհը բաց է, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպությունները կատարել եւ կատարում են ճանապարհի մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ հորդորում ենք վարորդներին երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով եւ խստագույնս հետեւել ճանապարհային երթեւեկության կանոններին»,– փոխանցում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում կալանավորել են կենսաթոշակային բարեփոխման դեմ ցույցերի ավելի քան 100 մասնակցի
Երկուշաբթի Փարիզում կալանավորվել է 117 ցուցարար...
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթ
Մարզում ապօրինի անտառահատման դեպքերը նվազել են 30%-ով…
Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված
Ա․ Ա․-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է...
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ Դավիթ Դալլաքյանը
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժպ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման...
Մասնակի փլուզում Երևանի Վերին Անտառային փողոցում. առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ
Մարտի 21-ին, ժամը 07:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին...
Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել
Մարտի 18-ին՝ կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ…
Ամենաշատ