
Թայվանի Չժունշանի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտը թեւավոր հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, որը կարող է թռչել մինչեւ 1200 կմ։ Այսպիսով, այս հեռահար արկը կարող է հասնել Չինաստանի արեւելյան քաղաքներ, գրում է South China Morning Post-ը։
Հաղորդվում է, որ փորձարկված «ցամաք-ցամաք» դասի հրթիռը ընդլայնված հեռահարության Hsiung Feng IIE հրթիռի կատարելագործված տարբերակն է: Հրատարակությունը նշում է, որ այն ունակ է հասնել մայրցամաքի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Չինաստանի արեւելյան ափին գտնվող Ցինդաոն կամ երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհանը։