News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Փետրվարի 9-ին վիճաբանություն ծագեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի միջեւ։

Մինասյանը նիստի ժամանակ հերթական անգամ քննադատեց գործող իշխանությանը։ Նրա կարծիքով՝ իշխող կուսակցության պատգամավորները խորհրդարանի ամբիոնից իրենց ելույթների ընթացքում «դրսեւորել են բացահայտ քաղաքական տգիտություն, երկերեսանիություն եւ  անդաստիարակություն»։ «Դա վարպետության դաս էր, որին կուզենայի պատասխանել, բայց չեմ անի։ Չեմ շեղվի»,- ասաց ընդդիմադիրը։

Նա փորձեց շարունակել ելույթը, սակայն դահլիճից դժգոհություն հնչեց։ Դրան արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ ընդհատելով պատգամավորի խոսքը։ Ճիշտ է, դա նրան չհաջողվեց անել առաջին փորձից։ Մինասյանը շարունակեց խոսել՝ ուշադրություն չդարձնելով ոչ Արշակյանի կոչերին, ոչ էլ իշխանամետ պատգամավորների բացականչություններին։

Այնուամենայնիվ, նա ստիպված եղավ շեղվել, ինչն ի վերջո հանգեցրեց վեճի խորհրդարանի փոխխոսնակի հետ։ Վերջինս Մինասյանին խնդրեց զսպվածություն ցուցաբերել եւ վիրավորական արտահայտություններ չանել գործընկերների հասցեին։

 

Մինասյանը տարակուսանք հայտնեց։ Ընդդիմադիրի խոսքով՝ իր ելույթի ընթացքում վիրավորանքներ չեն հնչել։ Համեմատաբար կարճ վեճից հետո կողմերը հանդարտվեցին։ Մինասյանը շարունակեց իր ելույթը՝ խնդրելով վերականգնել վեճի ժամանակ կորցրած ժամանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ