News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ շաբաթ օրը երկրի մի շարք քաղաքներում դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության՝ դատական ​​համակարգը բարեփոխելու ծրագրերի դեմ, հայտնում է Associated Press-ը։

Քննադատներն ասում են, որ կոշտ դիրքորոշում ունեցող նոր կառավարության կողմից ձեռնարկված միջոցները կթուլացնեն Գերագույն դատարանը, կսահմանափակեն դատական ​​վերահսկողությունը եւ ավելի մեծ լիազորություններ կտան քաղաքական գործիչներին: Ցուցարարները կարծում են, որ այդ ծրագրերի իրականացումը կխաթարի երկրում ժողովրդավարության գոյությունը։

Դատարանների լիազորությունների շուրջ տարաձայնությունները խորանում են, քանի որ կառավարությունը մտադիր է երկուշաբթի օրը որոշ օրենսդրական նախագծեր  ներկայացնել խորհրդարան՝ գործարար եւ մասնագիտական ​​խմբերի մասնակի գործադուլների կոչերի ֆոնին:

Արդեն վեցերորդ շաբաթն է, որ ցուցարարները շարունակում են խոշոր ակցիաներ իրականացնել, որոնցից հիմնականը տեղի է ունեցել Թել Ավիվի կենտրոնում, ինչպես նաեւ մի քանի փոքր հավաքներ այլ քաղաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ