News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցի կապակցությամբ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳն–ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մարաշի երկրաշարժից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիային ցավակցություն եւ համերաշխություն հայտնելու համար փետրվարի 15–ին կայցելի Թուրքիա։

«Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետ Արարատ Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ փրկարարական աշխատանքներ են իրականացնում Հայաստանից եկած փրկարարները»,–նշվել է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15–ին մեկնելու է Թուրքիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ