News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ինչպես են արցախցիները պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որ քաղաքական և հասարակական գործիչներին են վստահում, պետական կառավարման որ մոդելն են նախընտրելի համարում Արցախի համար: HighgateConsultancy ընկերությունը Արցախում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում փորձել է պարզել այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները:

Հարցումն անցկացվել է երկու փուլով՝ 2022 թ․ դեկտեմբերի 10-ից 25-ը և 2023 թ. հունվարի 21-ից փետրվարի 2-ը: Տվյալները ստացվել են Արցախի ամբողջ բնակեցված տարածքում տնային տնտեսություններում անցկացված հարցազրույցների արդյունքում. ընդհանուր առմամբ անցկացվել է 871 անհատական հարցազրույց։

Հետազոտությունը ներառել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Արցախի անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը պետական կառավարմանը, կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում, սփյուռքահայերի հետ փոխհարաբերությունները, ինքնությունն ու կրթությունը, սոցիալական հավասարությունը և այլն:

Պատասխանելով Արցախյան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակների մասին հարցին՝ հարցվածների 58.8%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, 20.9%-ը՝ Ռուսաստանի հետ միացմանը, 18.6%-ը՝ Հայաստանի հետ միացմանը:

11.jpg (96 KB) 

Քաղաքական և հասարակական գործիչներից արցախցիների շրջանում վստահության ամենաբարձր վարկանիշը (դա արտահայտված է Net սյունակում և ցույց է տալիս տարբերությունը այն մարդկանց, ովքեր վստահում են և ովքեր չեն վստահում տվյալ թեկնածուին) Ռուբեն Վարդանյանի մոտ է (42,8% ), երկրորդ տեղում է Դավիթ Բաբայանը (36,4%), երրորդում՝  Ռոբերտ Քոչարյանը (28,5%): Ընդ որում, արդարությունն ու հավասարությունը բնակիչների հիմնական սպասելիքներն են անվտանգության ապահովումից հետո:

12.jpg (115 KB)

Անդրադառնալով պետական կառավարման նախընտրելի մոդելի մասին հարցին՝ արցախցիների 56.9%-ը կողմ է արտահայտվել գործող նախագահական մոդելին, 25.2%-ը՝ կիսանախագահականմոդելին, 8.6%-ը՝ խորհրդարանականին:

13.jpg (66 KB) 

Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալհղմամբ՝

Artsakh SurveyFirstResults – Google Диск

Հայգեյթ Քոնսալթ սոցիոլոգիական գործակալությունն աշխատում է Հայաստանում և Արցախում:  Բոլոր հարցերով դիմել`  [email protected]

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ադրբեջանն իրականացնում է մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցում․ արցախյան ՀԿ-ների հայտարարությունը
Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը․․․
Ամենաշատ