News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունների վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները (+105 կգ): Երկու մրցաշարարերում էլ Հայաստանի հսկաները դարձան մեդալակիր:

Մինչեւ 20 տարեկանների պայքարում Գոռ Մինասյանը (136 կգ) երկամարտի 395 կգ (179+216) արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի մեծ արծաթե մեդալը եւ առանձին վարժությունների փոքր արծաթե մեդալները: Չեմպիոնի տիտղոսը նվաճած վրացի Լաշա Տալախաձեի (141 կգ) երկամարտի արդյունքն է 402 կգ (185+217):

Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում Հայկ Հակոբյանը (127 կգ) պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալը` բարձրացնելով 181 կգ, իսկ հրում վարժությունում ցույց տվեց չորրորդ արդյունքը` 217 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով Հակոբյանը դարձավ բրոնզե մեդալակիր: 

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց չեխ Ժիրի Օրսագը (124 կգ): Երկամարտում նա հավաքեց 405 կգ (176+229):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ