News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա: Այս մասին «Ազատության» եթերում Կառլոեն Ասլանյանի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Հարցին, պատրաստվում է Ռուբեն Վարդանյանը հեռանալ, թե ոչ, Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Այս խոսակցությունները նոր չեն, ցավոք, նրա պաշտոնի ստանձնումից հետո նման խոսակցություններ կան, հունվարին ևս, ինչպես այն ժամանակ, հիմա էլ ասեմ, որ Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես նաև հեռանալ Արցախից քանի որ Արցախի նկատմամբ Ռուբեն Վարդանյանի և մեր թիմի դիրքորոշումը Արցախում պաշտոն զբաղեցնոլով չի պայմանավորված։ Անկախ նրանից, որևէ քաղաքական փոփոխություն կլինի, թե ոչ, Ռուբեն Վարդանյանի նվիրումն Արցախին չի փոխվելու և անելու է առավելագույնը առկա մարտահրավերներին դիմակայելու»։

Հարցին, թե գուցե հեռացվելո՞ւ է  այդ պաշտոնից, Առաքելյանն ասաց, որ նման տեղեկութուն չունի, այդ պաշտոնին նշանակումն ու ազատումը տեղի է ունենում Արցախի նախագահի կողմից, իսկ այդ գործողությունները չի պատրաստվում մեկնաբանել․ «Այս պահին նման տեղեկություն չկա, եթե նման որոշում կունենա, կարծում եմ Արցախի նախագահը կներկայացնի և՛ պատճառները, և՛ հետագա անելիքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ