News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրորդ օկրուգային ռազմական դատարանը քրեական հեղինակություն Օլեգ Մեդվեդեւի գործը, որը հայտնի է Շիշկան անունով (նախկինում Շիշկանով ազգանունն էր կրում) կքննի մամուլի եւ հանրության համար փակ ռեժիմով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գործը դռնփակ դատական նիստում քննելու մասին միջնորդել էր մեղադրող կողմը։ Ընդ որում, գործի քննությանը կմասնակցեն երդվյալ ատենակալները։ Օլեգ Մեդվեդեւը չի համաձայնել դատարանի որոշման հետ եւ հայտարարել է այն բողոքարկելու մտադրության մասին: Օլեգ Մեդվեդեւը եւ գործի եւս 18 ֆիգուրանտներ մեղադրվում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ, որոնց թվում են սպանություններ, շորթումներ, ինչպես նաեւ հրազենի ապօրինի պահպանում:

 Ամենադաժան հանցագործություններից մեկը, որը մեղսագրում են Օլեգ Մեդվեդեւին, «Պլեմզավոդ Ռամենսկոյե» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեղական ինքնակառավարման մարմնի պատգամավոր Տատյանա Սիդորովայի եւ նրա ընտանիքի երեք անդամների սպանությունն էր: Դատարանը որոշել է, որ հաշվի առնելով քրեական հեղինակության կապերը իրավապահ մարմիններում, տարածաշրջանում անկողմնակալ դատավճիռ կայացնել չի ստացվի։ Ամբաստանյալի փաստաբան Ելենա Սենինան կարծում է, որ քրեական գործը «չեն համարձակվել հանձնել Մոսկվայի շրջանային դատարան՝ վախենալով արդարացումից», հաղորդում է «Коммерсантъ»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ