News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն զայրացած մեկնաբանել է Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարների՝  նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարը խեղաթյուրում է խաղաղության գործընթացի քննարկումները եւ բանակցությունները եւ զբաղվում մանիպուլյացիաներով։ Հայկական կողմն իր հատարարությամբ մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ շահագրգռված չէ տարածաշրջանի խաղաղությամբ»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։ ԱԳՆ-ում հայտարարել են, որ «հայկական կողմի հրաժարումը սահմանային անցակետի առաջարկից, որը կդադարեցնի Լաչինի՝ միայն հումանիտար նպատակների համար նախատեսված ճանապարհի անիրավաչափ օգտագործումը, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայկական կողմի մտադրությունն այն է, որպեսզի շարունակի ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով՝ ի հեճուկս  2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, կրկնելով հայտարարություններն այն մասին, որ բողոքները հանգեցրել են «շրջափակման» եւ «լարված հումանիտար իրավիճակի»։ ԱԳՆ-ում նշել են, որ իրականում պնդումները, որ Լաչինի ճանապարհին ստեղծվել է «լարված հումանիտար իրավիճակ», որեւէ հիմք չունեն, Հայաստանը դա օգտագործում է իր քաղաքական նպատակներով»։

«Ինչ վերաբերում է միջազգային մեխանիզմին՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի հավակնություններին հայ բնակիչների հետ երկխոսության հարցում, կցանկանայինք նշել, որ, ինչպես հստակ հայտարարվել է մյունխենյան բանակցություններում, շրջանում ապրող հայկական ծագում ունեցող բնակիչների իրավունքները եւ անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենսդրական ակտերի համապատասխան։ Ադրբեջանական կողմը  նաեւ հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն վարել այն անձանց հետ, որոնք իրավունք ունեն ներկայացնելու հայ բնակչությանը, ոչ թե նրանց հետ, որոնք եկել են Ղարաբաղի շրջան դրսից եւ իրենց անվանում են հայ բնակիչների ներկայացուցիչ։ Միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Պրահայի եւ Սոչիի համաձայնագրերին համապատասխան, որոնցում երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանը չպետք է միջամտի Ադրբեջանի ներքին գործերին եւ պետք է հրաժարվի իր տարածքային հավակնություններից»,- ասել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ ԱԳՆ-ի հայտարարությունում նաեւ նշվել է «Լյուքսեմբուրգի նախարարի միանգամայն կանխակալ դիրքորոշումը, որը չգիտի տարածաշրջանի իրավիճակի մասին, նրա դիրքորոշումը լիովին հակասում է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին։ Ըստ երեւույթին, լյուքսեմբուրգյան կողմը չի հրաժարվել այն թեզիսների օգտագործման պրակտիկայից, որոնք արտացոլում են հայկական կողմի կեղծ քարոզչությունը։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ նման սադրիչ եւ կանխակալ հայտարարությունները չեն կարող խոչընդոտել տարածաշրջանի ապագա զարգացմանը եւ առաջնթացին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»։

Հիշեցնենք, որ  Լաչինի միջանցքի գործառելու կարգն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունում։ Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները հաստատում են պայմանավորվածություններից հրաժարվելու եւ ուժով դրանց վերանայմանը հասնելու իրենց դիրքորոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ