News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ղազախստանի ազգային «ԿազՏրանսօյլ» ընկերությունը սկսել է ղազախական նավթի ընդունումը՝ Գերմանիա տեղափոխելու համար։ Այս մասին հայտարարել է  խողովակաշարի օպերատորի մամուլի ծառայությունը:

«Այսօր՝ փետրվարի 23-ին, ղազախական նավթը Գերմանիա տեղափոխելու համար սկսվել է ղազախական նավթի ընդունումը «ԿազՏրանսօյլ» նավթամուղերի համակարգում։ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից հաստատված նավթի մատակարարումների ժամանակացույցի համաձայն՝ «Կազտրանսօյլ» ԲԸ-ն փետրվարին «Դրուժբա» նավթամուղով 20 հազար տոննա ղազախական նավթ է տեղափոխում մինչեւ «Ադամովա Զաստավա» նավթամուղ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:      

Գերմանիայի կառավարությունը 2022 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ բանակցություններ կվարի Ղազախստանի հետ «Դրուժբա» խողովակաշարով տեղափոխվող նավթի գնման շուրջ՝ Շվեդտ քաղաքում նավթավերամշակման գործարանների համար լրացուցիչ ծավալներ ապահովելու եւ Ռուսաստանից նավթը փոխարինելու համար։ Այժմ Ղազախստանն օգտվում է «Դրուժբա»-ով  տարանցումից՝ տարեկան մոտ 10 մլն տոննա նավթ ուղարկելով Ուստ Լուգայի նավահանգստի ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ