News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը՝ ի դեմս ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել։ Այս անգամ հնչեցվել է «անպատժելիությանը վերջ դնելու» եւ «կուրսը փոխելու» պահանջ։ «Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կարգավորմանը՝ երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Հայաստանը, ընդհակառակը, նախընտրեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը՝ խոչընդոտելով կարգավորմանը։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել, ապա նա պետք է փոխի իր կուրսը»,-ասել է Բայրամովը Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։

Հիշեցնենք, որ Խոջալուի (այժմ՝ Իվանյան) իրադարձությունները տեղի են ունեցել 1992թ. փետրվարին: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը նախապես տեղեկացրել էին ադրբեջանական կողմին գյուղի շրջանում կրակակետերի ճնշման գործողության մասին եւ գյուղի բնակիչներին միջանցք են տրամադրել: Արդեն հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքից դուրս հաշվեհարդար է տեղի ունեցել գյուղը լքած ադրբեջանցի գյուղացիների նկատմամբ։ 1992-ի մարտին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը խոստովանեց, որ «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», եւ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղադրեց «ժողովրդական ճակատին»։ Սակայն Ադրբեջանում չեն դադարում այդ թեմայի շահարկումներն ու մեղադրանքները։

«Մենք հավատում ենք, որ մեր ջանքերը կօգնեն վերջ դնել Խոջալուի հանցագործությունների եւ Ադրբեջանի դեմ ագրեսիայի ընթացքում կատարված այլ ոճրագործությունների անպատժելիությանը։ Մենք արդարության կոչ ենք անում, ոչ թե վրեժխնդրության։ Կայուն խաղաղությունն անհնար է առանց արդարության: Պատասխանատվությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ հաշտեցման ճանապարհի անհրաժեշտ տարրն է։ Խոջալուն մեր ազգային վիշտն է։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերի մասին, եւ Խոջալուն ապացույցն է այն բանի, որ ոչինչ չի կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի ոգին»,-ասել է Բայրամովը։  

Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները Բաքվում ամեն կերպ հերքում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ: Ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք...
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
Միրզոյանը տեղեկացրել է Բորգին...
Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան
Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել...
Դիվանագիտությունը եւ երկխոսությունը խաղաղության միակ ճանապարհն են Հարավային Կովկասում. ԵԱՀԿ գործող նախագահ
Դիվանագիտություն եւ երկխոսություն. ահա խաղաղության եւ կայունության միակ ճանապարհը...
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին
Յան Բորգը խուսափել է պատասխանել...
Ամենաշատ