News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Եթե խոսքը Կիրանցում խնդրահարույց երեք կետերի մասին է, դա որոշ ժամանակով սառեցվել էր բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատելու համար: Դրանք պետք է համեմատվեն սահմանակետերին դրվող սյուների հետ: Չգիտեմ՝ քանի սեփականության վկայականի մասին է խոսքը:

Եթե Երեւանում էլ երկու հարեւանի կադաստրի վկայականները իրար հետ համեմատենք, շեղումներ հնարավոր են: Սահմանում էլ հնարավոր են այդպիսի փոքր շեղումներ: Սահմանագիծը քարտեզի վրա, որ տեղադրում են, մինչեւ 100-120 մետր շերտ է կազմում:

Կիրանցի գյուղապետը չի ասել, որ դեպի մեզ հողեր են անցել, միայն ասել է, որ սահմանգը գծվում է այնպես, ինչպես եղել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ճիշտ չեն տեղեկությունները, թե Կիրանցում փողոցներ են փակվում:

Ղալումյանն ասաց, որ չգիտի՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց այդ գործընթացի հիմքում քարտեզ կա դրված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի…
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ