News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է նյութական օգնություն ցուցաբերել զինծառայողների որոշակի խմբի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, փետրվարի 28-ին հայտարարել է հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Խոսքը, մասնավորապես, այն անձանց մասին է, որոնք ունեն առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաեւ ֆունկցիոնալության խոր կամ ծանր սահմանափակումներ։ Վճարումները, նրա խոսքով, իրականացվելու են մինչեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի լիակատար իրականացումը։ Այսինքն՝ խոսքն, ըստ էության, անցումային շրջանի մասին է։

Առաջարկվող ֆինանսական աջակցության չափը կկազմի 75 000 դրամ սպայական կազմի համար, 50 000 դրամ՝ պայմանագրայինների, զորակոչվածների եւ կամավորականների, եւ 25 000 դրամ՝ ժամկետային զինծառայողների համար։ Այս փոփոխությունները վերաբերելու են  114 մարդու։

«Նոր օրենքը գործողության մեջ մտնելուց հետո 160 մարդ կստանա երրորդ խմբի հաշմանդամություն, ինչը, ըստ էության, կզրկի նրանց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներ համարվելու իրավունքից»,- ասել է Խաչատրյանը։ Հենց այդ պատճառով անցումային շրջանում նրանք կսկսեն ստանալ փոխհատուցում, որի չափն ավելի փոքր է։

Այսպիսով, վիրավորված եւ երրորդ խումբ անցած սպաները կստանան 149 300 դրամ նախկին 200 000-ի փոխարեն, պայմանագրային ենթասպաները, շարքայինները եւ կամավորականները՝ 116 200 դրամ նախկին 150 000-ի, իսկ ժամկետային զինծառայողները՝ 91 000 դրամ նախկին 100 հազար դրամի փոխարեն։ Նշված գումարները կտրամադրվեն երեք տարի, ինչից հետո շահառուները չեն ստանա ֆինանսական աջակցություն Հիմնադրամից։ «Նրանք կօգտվեն աջակցության այլ միջոցներից, որոնք կսահմանվեն պետության կողմից, ինչպես նաեւ թոշակներից»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը։

Բացի այդ, նույն օրինագծի համաձայն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Խորհուրդը կօժտվի շահառուներին լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցելու լիազորություններով՝ իրենց իսկ սահմանած պայմաններով։

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այս միջոցներն անվանեց անտեղին  եւ անընդունելի։ Նրա խոսքով՝ իշխանություններն այս օրինագծով, փաստորեն, վատացնում են առանց այդ էլ դժվար վիճակը։ Վարդանյանի դիրքորոշումը պաշտպանեց նրա գործընկեր՝ նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որն առաջարկեց ամեն բան թողնել այնպես, ինչպես կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ