News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բաքվում կարծում են, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ինչ-որ կերպ խախտում է Ադրբեջանի լեգիտիմ շահերը: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը` ելույթ ունենալով իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնել է, որ առաջին առաքելության ներկայությունը կոնսենսուսի արդյունք էր, քանի որ առաքելությունը ժամանակավոր բնույթ էր կրում եւ հետապնդում էր երկու նպատակ՝ ամրապնդել վստահության միջոցները եւ օգնել սահմանի սահմանազատմանը:

Երկու նպատակներին էլ չեն հասել, հայտարարել է Բայրամովը՝ հավելելով, որ Բաքվում առաքելության կողմից գործուն քայլեր չեն տեսել։ «Ավելին, առաքելության գործունեության մեկնարկից ի վեր հայկական կողմի դիրքորոշումն ավելի ապակառուցողական է դարձել։ Ինչ վերաբերում է սահուն անցմանը առաքելության երկրորդ մաս , ապա դա տեղի է ունեցել հոկտեմբերին Ժնեւում պայմանավորվածությունների խախտմամբ»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Բաքվում համաձայն չեն այն հայտարարությունների հետ, թե առաքելությունն Ադրբեջանի հետ կապ չունի։ «Մենք նման հիմնավորումը չենք ընդունում։ Դա վերացական առաքելություն չէ։ Այն շոշափում է Ադրբեջանի լեգիտիմ շահերը։ Մենք անհանգստացած ենք եւ մեր մտահոգությունները բազմիցս հայտնել ենք հրապարակավ եւ դիվանագիտական խողովակներով։ Ուշադիր հետեւելու ենք, թե ինչպես է այդ առաքելությունն ընթանում»,-ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ ԵՄ առաքելությունը սահման ուղարկելու հարցը ծագել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Ամենաշատ