News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Ճանաչողական այցով ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։ Վերջինիս ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհավորել է պարոն Աբեդին Վարամինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

Արսեն Այվազյանը նաև բարձր է գնահատել փոխվստահության վրա հիմնված սերտ գործակցությունը Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև, ինչը նպաստում է տեղեկատվության փոխանակման և առաջացող խնդիրների արձագանքման օպերատիվությանն ու արդյունավետությանը։

Պարոն Աբեդին Վարամինն իր հերթին  արժևորվել է հարևան երկրների միջև բոլոր մակարդակներում առկա հարաբերությունների բարձր նշաձողը և պատրաստակամություն հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունն ընդլայնել նաև գլխավոր հյուպատոսության միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, իրավական ոլորտում փոխադարձ օգնությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի և Իրանի գործարարների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել Իրանի...
«Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը». Անդրանիկ Թեւանյանը հանդիպել է Իրանի դեսպանին
Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության..
Արդարադատության փոխնախարարը ու Իրանի փոխդեսպանն անդրադարձել են դատապարտյալների փոխանցմանը
Փոխդեսպանը բարձր է գնահատել մինչ օրս իրականացված հայ-իրանական համատեղ արդյունավետ աշխատանքը դատապարտյալների փոխանցման ոլորտում…
Հայ և իրանցի գործարարները Կապանում քննարկել են համագործակցության հնարավորությունները
Կապանում բացվել է «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը...
Իրանից Հայաստան արտահանումն աճել է 60%-ով
Նույն ժամանակահատվածում Իրանը Հայաստանի հետ փոխանակել է  ընդհանուր...
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ իսլամական սուրբ տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են...
Ամենաշատ