News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ որեւէ պաշտոնական եւ բաց բանակցություն չի եղել, սակայն երկու կողմերն էլ հաղորդագրություններ են ուղարկում երրորդ երկրների միջոցով, եւ ԱՄՆ պաշտոնյան հաստատել է, որ շփումները շարունակվում են։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

Նրա խոսքով, Իրանում բացառում են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսման շուրջ բանակցություններում որեւէ ժամանակավոր համաձայնագրի կնքման հնարավորությունը։

«Մենք դիտարկում ենք միայն ԳՀՀԾ-ին բոլոր կողմերի վերադարձնելու տարբերակը»,- ասել է երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին։ Նա նշել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի ժամանակավոր համաձայնագրի կնքմանը։

Քանանին նշել է, որ այս նպատակին հասնելու համար Իրանի դեմ պատժամիջոցները պետք է հանվեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Ամենաշատ