News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մենք բավականին հստակ ասացինք եւ հարկ համարեցինք բացատրել, որ դրանում (Հարավային Կովկասում արեւմտյան միջնորդության մեջ - խմբ.) չենք տեսնում ոչ թե հավելյալ արժեք, այլ դրանում տեսնում ենք հավելյալ սպառնալիք խաղաղ գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե հիշատակված (արեւմտյան – խմբ.) միջնորդությունը բերում կամ կբերի հավելյալ օգուտ, կապահովի փոխշահավետ, փոխադարձ հարգանքով համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ…

Համարում ենք, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետապնդած նպատակները ուղղված են ոչ Հարավային Կովկասում նշվածին հասնելուն եւ ոչ էլ խաղաղությանն ու անվտանգությանը հասնելուն, այլ նրան, որ պարզապես ներխուժեն խաղաղ գործընթացի մեջ եւ մեծ հաշվով յուրացնեն մեր ձեռքբերումները, փորձեն հաստատ ոչ կառուցողական դեր խաղալ, այլ պարզապես ներկայության դեր։ Սա լավագույնն է, որ մենք տեսնում ենք այս հարցում, իսկ գուցե նաեւ՝ ապակառուցողական դեր:

Մենք մշտապես կոչ ենք անում ապավինել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին, որոնք որոշել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ընդգծել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ