News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային զորամասի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի հայտարարած վարկածին, ըստ որի՝ կապիտանը 5 լիտրանոց բենզին տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետեւանքով է հրդեհը բռնկվել, չի հավատում «Gallup International Association»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների 70 %-ը։

Այսպիսով, վարկածին հավատում է հարցվածների 6․5 տոկոսը, «ավելի շուտ վստահում եմ» տարբերակն ընտրել է 12․3 տոկոսը, «ավելի շուտ չեմ վստահում» տարբերակը՝ 18․8 տոկոսը եւ ընդհարապես վարկածին չի վստահում 51․7 տոկոսը։ 10 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին։

«Այսինքն՝ մոտավորապես միայն 20 տոկոսն է ինչ-որ չափով վստահում  Նիկոլ Փաշինյանի այդ պաշտոնական վարկածին, որը, կարծում եմ՝ պետք էլ չէր ներկայացնել, քանի որ դեռ չկար հետաքննություն, չկային արդյունքներ։ Միգուցե այս ցուցանիշները կարելի է էքստրապոլացնել ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի վստահության հետ։ Ես կարծում եմ՝ եթե նա դա ասեր 2018 թվականին, գուցե 90 տոկոսը վստահեր այդ խոսքին, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք անգամ այս հարցումով տեսնում ենք, որ գերակշիռ մասն այլեւս չի վստահում Նիկոլ Փաշինյանին»,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց «Gallup International Association» հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով․ Նորիկյան
Մեկ անգամ ևս պատասխանատու կերպով հայտարարում եմ․ Տուժողներն այս գործով գնալու են մինչև վերջ, և բոլոր պատասխանատուները…
Կացարանում մահացած 15 զինվորների գործով ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ
Միաժամանակ, հայտնում եմ, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը ժամկետը երկու…
Ազատի կացարանի հրդեհի գործով կալանավորված կապիտանի խափանման միջոցը երկարացվել է
Սարգսյանը հավելել է, որ դատարանի որոշման…
Այս գործով կալանավորված 4 անձ չկա․ Փաստաբանը Վարդապետյանի հայտարարությունը համարում է չստուգված
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ...
Կարճ ժամկետում կավարտենք վարույթը. Նաև ծնողների առաջ քաշած վարկածն է քննվում. Վարդապետյանը` 15 զինծառայողի մահվան մասին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ կարճ...
Ազատի կացարանի գործով Նորիկյանը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել
Սպասում ենք նաեւ համալիր փորձաքննությունների պատասխաններին․․․
Ամենաշատ