News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է որեւէ մեկը նման բան ասել, սխալվել է Freedom House-ը: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում նշել է, որ Հայաստանի կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին եւ իրավապաշտպաններին գաղտնալսելու համար:

«Ես հիշում եմ, որ մի շրջան կար, որ ընդդիմադիրները ինչ-որ SMS-ներ էին հրապարակում, ասելով՝ տեսեք, իշխանությունը մեր դեմ ինչ-որ ծրագիր է օգտագործում: Ես հարկ չհամարեցի իմ եւ իմ ընտանիքի անդամների հեռախոսների սքրինշոթերը հրապարակեմ, որ այդ նույն SMS-ներից ստացել ենք նաեւ մենք»:

Ինչ վերաբերում է նույն Freedom house-ի այլ դիտարկումներին, որ թեեւ իշխանությունը խոսում էր բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, բայց հենց իշխող խմբակցության անդամ են երկու գործարարներ, անկախ կառույցներում (ԲԴԽ եւ ԿԸՀ) նշանակված են նախկին ՔՊ-ականները, Փաշինյանն ասաց. «Տեսեք, մենք նաեւ որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել եւ դա պետք է կրենք մինչեւ վերջ: Եթե դուք ասեք, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ես դա կհամարեմ փաստ, դուք ասում եք կուսակցության նախկին անդամն է գործուղվել, գործուղվել է որպես երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվելու: Մենք այդ թվում 2021-ի ընտրություններում մենք տեսել ենք ընտրությունների արդյունքները կեղծելու փորձեր:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, մեզ նախկինում ասում էիք՝ բա դուք դատական հմակարգում բարեփոխումներ էիք խոստանում, բա ինչի՞ այդ ամեն ինչը չեղավ: հենց որ մենք 4 տարի չարչարվում ենք, որ Հայաստանում իրոք անկախ դատական համակարգ լինի, հիմա էլ ասում եք՝ ձեր նախկին կուսակցականին եք բերել: Բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի: Բա մենք դա էինք ասում: 2018-ից այդ գիծն ենք տանում, որ դատական համակարգը պետք է լինի անկախ ու դա շարունակում ենք տանել առաջ:

Նույն եվրոպական զեկույցների համաձայն, «Արեւելյան գործընկերության» երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է անկախ դատական համակարգի ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում եւ այդպես շարունակ»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ մեղադրանքին, որ ՏԻՄ ընտրություններից հետո եղան հետապնդումներ այն համայնքապետերի նկատմամբ, որոնք ընտրվել էին ոչ իշխող ուժի քվոտայով. «Այդ դեպքերում քրգործերը հարուցված են եղել շատ վաղուց, ասենք 2019-ին, 2020-ին: Երեք տարի մամուլը իրավապահ համակարգին քննադատում էր, ասում էր՝ քրգործերը հարոցել եք, ոչինչ չեք անում: Հետո այդ գործերը գնացել են, հասունացել է պահը, որ պետք է լինեն կոնկրետ գործողություններ: Եթե ձերբակալեին ընտրություններից առաջ, ասելու էին՝ կալանավորեցին, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենան:  Կալանովերին ընտրություններից հետո, պետք է ասեին՝ կալանավորեցին, որովհետեւ իրենց ուժի ներկայացուցիչը չի ընտրվել:  Չկալանավորեին, ասելու էին՝ այդ քրգործը որպես ազդեցության լծակ պահել են, որ իրենց կռավարելիության տիրույթում պահեն որեւէ մեկին: Ես գիտեմ ճշմարտությունը մեր իրավապահ համակարգի, մեր թիմի գործողությունների մոտիվացիայի մասին. ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ