News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ռազմական ղեկավարությունը գիտակցում է բանակի կարգապահության մասշտաբն ու բովանդակությունը։ Այս մասին Ազգային ժողովում,  պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Դրանց լուծման համար, նշել է նախարարը, երկարաժամկետ միջոցներ են նախաձեռնվում։

Նրա խոսքով՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը կրում է գլոբալ բնույթ։ «Արատավոր երեւույթների մի մասը քոչել է բանակ հասարակությունից, մի մասը կրում է  տեղական բնույթ եւ անմիջականորեն կապված է զինված ուժերի հետ»,- ասել է Պապիկյանը։

Իսկ հարցի լուծումը, նրա կարծիքով, պետք է ընդգրկի փոխկապակցված խնդիրների մի ամբողջ շարք։ Դա վերաբերում է ե՛ւ սպայական կազմի պատշաճ պատրաստմանը, ե՛ւ որակյալ սերժանտական համակարգի ներդրմանը։ «Պաշտպանության նախարարության ղեկավարությունն արդեն զբաղվում է  պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրմամբ։ Դա կօգնի թեթեւացնել զինծառայողների հետ աշխատանքը, ինչպես նաեւ կնպաստի դասակների հրամանատարների աշխատանքին։ Կխստացվեն նաեւ որոշ այլ հարցեր։ Այս բոլոր միջոցները կոչված են բանակում կարգապահությունը բարձրացնելու նպատակին»,- նշել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ