News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեզ շատ մեծ վտանգ է սպառնում, Ադրբեջանը փորձում է Արցախում իրականացնել ցեղասպանություն, իսկ Հայաստանի սահմանի երկայնքով էլ կարող է նոր ռազմական ագրեսիա տեղի ունենալ. դրան զուգահեռ որեւէ լուծում չի առաջարկում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Մարդ, որ այսօր ստանձնել է երկրի ղեկը, ասում է՝ էս վտանգները կան, բայց միաժամանակ չի ասում՝ իր լուծումը որն է, ինքն ինչ բարձիկներ է դնում: Ճիշտ հակառակը, այն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավոր է՝ կասեցնեին այդ ագրեսիան, ինքը կտրում է բոլոր լարերը: Նա նախորդ ասուլիսում ռուսական ներկայության մասին խոսում էր որպես սպառնալիք, հիմա բռախաղով ասում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս է գալիս: Բոլոր այն բարձիկները, որոնք կարող են մեղմել հնարավոր հարձակումը, ուղղակի դեմարշ է իրականացվում այդ անվտանգային երաշխիքների վրա: Դու ոչ մի նոր անվտանգային երաշխիք չես ստեղծում, գոյություն ունեցող երաշխիքները սպառում ես, արձանագրում ես, որ ցեղասպանության վտանգի առաջ ես կանգնած, եւ դրան զուգահեռռ ոչինչ չես անում, միայն խոսում ես, երբեմն կատակներ ես անում: Սա ամենամեծ ողբերգությունն էր, որ կարող էր լինել մեր ժողովրդի համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Աննա Գրիգորյանը նշեց, որ Պրահայի հանդիպումը արձանագրեց, որ պաշտոնական Երեւանը դուրս է գալիս բոլոր տեսակի բանակցություններից՝ ամեն ինչ թողնելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վրա. «Դա երկխոսություն չէ, ուղիղ ենթակայության տակ տանելու պրոցես է: Պատահական չէ, որ Ադրբեջանն ասում է՝ եկեք Բաքվում խոսենք»:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ ասուլիսում Նիկոլ աշինյանի կողմից արած հայտարարությանը, թե բանակում եւ այլ կառույցներում 5-րդ շարասյուն կա, որն էլ մեղավոր է եղել 44-օրյա պատերազմում պարտության համար. «Եթե դու ակնկալում ես նոր էսկալացիա, ո՞նց կարող ես քեզ թույլ տալ խոսել բանակում 5-րդ շարասյան մասին, որի վերաբերյալ նույնիսկ փաստ չունես:

Թող նշեր մի փաստ, մի անուն, որը կհավաստիացներ, որ գոյություն ունի 5-րդ շարասյուն: Ոչ մի փաստ չի ասում: Նա պատերազմից հետո ասում էր՝ մի սպա փակել է պահեստը եւ թույլ չի տալիս, որ էնտեղից զենք տրամադրվի: Այդ հայտարարության հետքերով որեւէ մեկը չի գնացե՞լ, ո՞վ էր այդ սպան, չկա այդ սպան: Այսինքն կարելի է ուղղակի հնչեցնել բաներ, որի նպատակը մեղքը սեփական ուսերից թոթափելն է: Նրա ասածը դա էր նշանակում, որ եթե լինի նոր էսկալացիա եւ մենք նոր զիջումների գնանք, եթե ստիպված լինենք նոր փաստաթուղթ ստորագրել, դա մենք չենք, դա այն 5-րդ շարասյուն է, որի անունը չգիտեմ, որի մասին փաստեր չունեմ, բայց դուք ինձ հավատացեք: Տրամաբանությունը սա է»,-ընդգծեց Գրիգորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ