News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ցանկացած նախաձեռնություն, որը երկու միջուկային տերությունների բախում է հրահրում, միշտ շատ լուրջ ռիսկեր է պարունակում, ԱՄՆ-ը չի կարող դա չհասկանալ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սեւ ծովի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը։

«Ցանկացած միջադեպ, որը բախում է հրահրում երկու հզոր տերությունների, երկու միջուկային տերությունների միջեւ, որոնք ամենամեծն են աշխարհում, միշտ շատ լուրջ ռիսկեր է պարունակում։ Նրանք (ԱՄՆ-ը) չեն կարող դա չհասկանալ»,- ասել է Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։

Լավրովը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն անտեսում է այն փաստը, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Սեւ ծովի ափամերձ տարածքները թռիչքների համար սահմանափակ կարգավիճակ ունեն, սա սադրանքի է նման։

«Նրանք (ԱՄՆ-ը) լիովին անտեսում են այն փաստը, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեր զինվորականները Սեւ ծովի համապատասխան տարածքները, որոնք որոշ տեղերում հարակից են, հայտարարել են որպես ցանկացած թռչող սարքերի օգտագործման համար սահմանափակ կարգավիճակ ունեցող տարածքներ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

«Այդ օբյեկտիվ փաստի այսպիսի ակնհայտ անտեսումը, իհարկե, հուշում է, որ ամերիկյան կողմը մշտապես փորձում է անընդհատ ինչ-որ սադրանքներ փնտրել՝ հակամարտության իր մոտեցումները սրելու համար»,- ընդգծել է Լավրովը։ «Սա վատ է, քանի որ նրանք անընդհատ հայտարարել են, որ պատասխանատու տերություն են, շահագրգռված են ռազմավարական կայունությամբ... Բայց խոսքերը հակասում են գործերին», - հավելել է Լավրովը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը՝ անջատված տրանսպոնդերներով, խախտել է Սեւ ծովի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի տարածքի սահմանները։ Անօդաչու թռչող սարքը շարժվել է դեպի Ռուսաստանի սահման, ռուսական կործանիչներն օդ են բարձրացվել՝ խախտողին նույնականացնելու համար։ Կտրուկ մանեւրելու պատճառով անօդաչու սարքը անցել է բարձրության կորստով անկառավարելի թռիչքի եւ ընկել ջուրը։ Ռուսական կործանիչները չեն շփվել MQ-9-ի հետ, չեն կիրառել օդային զինատեսակներ եւ ապահով վերադարձել են իրենց բազայի օդակայան, ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ