News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳՆ-ն փորձում է կանխել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը Իսրայել՝ Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող իրավաբանական բարեփոխումների վերաբերյալ նրա քննադատական մեկնաբանությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իսրայելական Haaretz-ին։

Տստ լրատվամիջոցի, որը վկայակոչում է արտաքին գործերի նախարարության անանուն աշխատակիցներին, Բորելը ցանկություն է հայտնել այցելել Իսրայել եւ Պաղեստինի ինքնավարություն, սակայն երկրի ԱԳՆ-ն նրան ընդառաջ չի գնացել։

Երեքշաբթի Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ խորհրդարանում՝ Նեթանյահուի կառավարության իրավաբանական բարեփոխումների լույսի ներքո «Իսրայելում ժողովրդավարության վատթարացման» թեմայով հատուկ նիստի ժամանակ:

Հունվարին Իսրայելի արդարադատության նորանշանակ նախարարն ազդարարել էր երկրի իրավական համակարգի բարեփոխման մասին, որը բազմահազարանոց զանգվածային պարբերական բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Օրինագիծը զգալիորեն կսահմանափակի Իսրայելի Գերագույն դատարանի լիազորությունները, այդ թվում՝ դատարանին կզրկի նախարարներին հեռացնելու լիազորությունից, ինչպես նաեւ կառավարությանը դատավորների նշանակման ընթացակարգի նկատմամբ վերահսկողություն կտրամադրի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ