News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Ամենաշատ