News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անկարայում այսօր տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովը։ Դրան մասնակցում են անդամ եւ դիտորդ երկրների ղեկավարները։ Նրանք կքննարկեն արտակարգ իրավիճակների հետեւանքների հետ կապված հարցերը եւ մարդասիրական օգնության տրամադրումը։

Նախորդ երեկոյան այնտեղ են ժամանել Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի նախագահները։ Գագաթաժողովին կմասնակցեն նաեւ դիտորդ երկրների՝ Թուրքմենստանի եւ Հունգարիայի, ինչպես նաեւ համաշխարհային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ղեկավարները։

Միջոցառման օրակարգում ընդգրկված են արտակարգ իրավիճակներում կառավարման հարցերը։ Մասնակիցները կխոսեն նաեւ այնպիսի կարեւոր թեմայի մասին, ինչպիսին է բնական աղետների դեպքում մարդասիրական օգնության տրամադրումը։ Դիտարկվելու է նաեւ Թյուրքական ներդրումային հիմնադրամի գործունեությունը։

Նախատեսվում է, որ գագաթաժողովի արդյունքներով Անկարայի հռչակագիր կստորագրվի։

Գագաթաժողովը որոշվել է անցկացնել փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո, որոնց զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 48 հազարը։

Ինչպես «Անադոլու»-ին տված հարցազրույցում ասել է ԹՊԿ-ի գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւը, գագաթաժողովի թեման պատահական չէ. կազմակերպության անդամները միշտ առաջնորդվում են «Մեր ուժը միասնության մեջ է» սկզբունքով։

Նա հիշեցրել է, որ թյուրքական երկրները, համաշխարհային հանրության այլ անդամների հետ միասին, երկրաշարժից հետո օգնության են հասել Թուրքիային, այդ թվում՝ փրկարարներ ուղարկել ողբերգության վայր։

Այժմ նրանք շարունակում են աջակցել տուժած շրջաններին՝ վրաններ մատակարարելով եւ դաշտային հոսպիտալներ բացելով։ Գլխավոր քարտուղարը հավելել է, որ գագաթաժողովում քննարկվելու է Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ստեղծման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ