News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիան մարտի 16-ին ցամաքային ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումների մինչեւ 570 զինծառայողների, ներառյալ հրթիռային հակաօդային եւ հականավային ստորաբաժանումներ է ուղարկել հեռավոր հարավային Իշիգակի կղզի, որը գտնվում է Թայվանի եւ վիճելի Սենկակու կղզիներից ոչ հեռու, հաղորդում է Japan Times-ը։ 

Պարբերականի տվյալներով՝ փոխադրումն իրականացվել է ի պատասխան մոտակա ջրերում Չինաստանի ռազմական գործողությունների ակտիվացման։  Նշվում է, որ չինական նավերը բազմիցս մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր անմարդաբնակ կղզիների շուրջ։  

Ավելի վաղ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ պաշտպանական բյուջեն ավելացնելու եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում ռազմական ակտիվությունը ընդլայնելու Չինաստանի ծրագրերը լուրջ մտահոգություն են առաջացնում ճապոնական կողմի եւ նրա դաշնակիցների շրջանում: 

Նա նաեւ քննադատել է ՉԺՀ-ի իշխանությունների գործողությունները Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում՝ նշելով, որ տարածաշրջանում Պեկինի ռազմական ակտիվությունը մինչ այժմ չտեսնված մակարդակի մարտահրավեր է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ