News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիբիայի օբյեկտներից մեկում պահվող մոտ 2,5 տոննա բնական ուրան է անհետացել, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ մտահոգություն հայտնելով նյութի անվտանգության եւ տարածման վերաբերյալ, հայտնում է Associated Press-ը։

Սակայն Տրիպոլիում լիբիական կառավարության դեմ պայքարող գեներալ Խալիֆա Հաֆթարի դաշնակից ուժերը հինգշաբթի երեկոյան հայտարարել են, որ գտել են այդ նյութը։ ՄԱԿ-ի տեսուչները հայտարարել են, որ փորձում են հաստատել դա։

Բնական ուրանը չի կարելի անմիջապես օգտագործել էներգիա կամ ռումբերի վառելիք արտադրելու համար, քանի որ հարստացման գործընթացը սովորաբար պահանջում է մետաղը վերածել գազի, այնուհետեւ ցենտրիֆուգներում հասցնել պահանջվող մակարդակին:

Սակայն բնական ուրանի յուրաքանչյուր տոննան կարող է ժամանակի ընթացքում վերամշակվել մինչեւ զենքի համար նախատեսված 5,6 կիլոգրամ նյութի, ասում են փորձագետները: Սա անհետացած մետաղի հայտնաբերումը կարեւոր է դարձնում չտարածման հարցերով զբաղվող փորձագետների համար:

ԱԷՄԳ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին չորեքշաբթի է  հայտնել անհետացած ուրանի մասին։

«Երեքշաբթի օրը գործակալության անվտանգության տեսուչները հայտնաբերել են, որ ուրանի հանքաքարի խտանյութի տեսքով մոտավորապես 2,5 տոննա բնական ուրանով 10 տակառներ բացակայում են Լիբիա պետությունում, ինչպես տեղեկացվել է նախկինում,- ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ,- Գործակալությունը հետագա քայլեր կձեռնարկի միջուկային նյութը տանելու հանգամանքները եւ դրա ներկայիս գտնվելու վայրը պարզելու համար»։

ԱԷՄԳ-ը նաեւ հայտնել է, որ կառավարության կողմից չվերահսկվող այդ վայրը հասնելու համար «դժվար լոգիստիկա» է պահանջվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ