News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը խորհրդակցություններ է վարում ռուսական ինքնաթիռների վառելիքով ապահովման առիթով, բայց խնդիր այդ երկրի օդանավակայաններում սպասարկման հետ կապված՝ չկա, իսկ չվերթները կատարվում են հաստիքային ռեժիմով, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունում։

«Ռուսական ավիաընկերությունների չվերթները Թուրքիայի Հանրապետություն կատարվում են հաստիքային ռեժիմով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը խորհրդակցություններ է վարում թուրքական կողմի հետ ռուսական ինքնաթիռների վառելիքային ապահովման առանձին հարցերի վերաբերյալ։ Թուրքիայի օդանավակայաններում ռուսական ավիաընկերությունների սպասարկման հետ կապված խնդիրներ չկան»,- ուրբաթ տեղեկացրել  են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ «Коммерсант» թերթը, հղում կատարելով AirportHaber թուրքական պարբերականին, գրել էր, որ Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել «արգելել  Ռուսաստանի եւ Բելառուսի ամերիկյան արտադրության ինքնաթիռների լիցքավորումը եւ սպասարկումը»։ Հրապարակման համաձայն՝ լիցքավորումը եւ այլ սպասարկումներն արգելվել են մասնավոր, բեռնատար, կոմերցիոն եւ չարթերային ինքնաթիռների համար, որոնց բաղադրամասերի ավելի քան 25 տոկոսն ամերիկյան արտադրության է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ