News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում ավելի քան 10 հազար տոննա աղբ է կուտակվել՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ աղբահանների գործադուլի 13-րդ օրը, հայտնում է Figaro պարբերականը՝ հղում տալով Փարիզի քաղաքապետարանին։

«Փարիզի մայթերով սփռված 10 հազար տոննա աղբի խորհրդանշական շեմն անցել է ուրբաթ կեսօրին», - հաղորդում են ԶԼՄ-ները:

Իր հերթին, Փարիզի իշխանությունը նախազգուշացրել է, որ «թափոնների, հատկապես սննդամթերքի կուտակումը վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար, ինչպես նաեւ նպաստում է տարբեր հիվանդություններ կրող առնետների տարածմանը»։

Աղբահանության աշխատողների գործադուլը սկսվել է մարտի 7-ին եւ պետք է տեւեր մեկ շաբաթ, սակայն արհմիությունները հայտարարել են բողոքի ակցիան մինչեւ մարտի 20-ը երկարացնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ