News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ իրավիճակը հիմալայան արեւմտյան Լադակհ շրջանում փխրուն է եւ վտանգավոր, որոշ շրջաններում զինված ուժերը չափից մոտ են միմյանց, շաբաթ օրը հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, տեղեկացրել է Reuters-ը։

«Ես կարծում եմ, որ իրավիճակը դեռեւս շատ փուխր է, որովհետեւ կան տեղեր, որտեղ մեր ստորաբաժանումները շատ մոտ են, ուստի, զինվորականների գնահատմամբ, իրավիճակը բավական վտանգավոր է»,- ասել է Ջայշանկարը։

Առնվազն 24 զինվոր 2020թ. կեսին սպանվել է այս տարածաշրջանում կողմերի բախման ժամանակ, բայց իրավիճակը հաջողվել է հանդարտեցնել դիվանագիտական եւ զինվորական բանակցությունների շնորհիվ։

Դեկտեմբերին նորից բռնություն է բռնկվել երկրների միջեւ չսահմանագծված արեւելյան հատվածում, բայց մարդկային զոհեր չեն եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ