News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի մայրաքաղաքում՝ Մելբուռնում, ցուցարարների միջեւ բախումների ժամանակ ձերբակալվել է երեք մարդ, տեղեկացրել է Australian Associated Press-ը։

Տրանսգենդերների դեմ հանդես եկող խումբը բախման մեջ է մտել հանրահավաքում վերջինների իրավունքները պաշտպանող հարյուրավոր մադրկանց հետ։

Սփրինգ-սթրիթը եւ հարակից տարածքը փակ է մնացել մի քանի ժամ, մինչեւ որ ոստիկանները, նաեւ հեծյալ ոստիկանական սպաները, փորձել են ցրել հավաքվածներին։

Վիկտորիայի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ ձերբակալվել է երեք մարդ։

22-ամյա մի տղամարդ Փոյնտ Քուկից ձերբակալվել է այն պատճառով, որ, իբր, կին սպային հրել եւ գցել է գետին, իսկ 23-ամյա մի կին Թորնբերիից ձերբակալվել է, որովհետեւ իբր հարվածել է ոստիկանի պարանոցին։

Սպասվում է, որ երկուսին էլ բազմաթիվ իրավախախտումների մեղադրանք կներկայացվի, ներառյալ՝ ոստիկանների վրա հարձակումը։

Ոստիկան սպաները չեն տուժել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ