News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Արեւմուտքի առաջարկած կարգավորման ծրագրի մի քանի կետերի շուրջ համաձայնության է եկել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում Վուչիչի եւ Կուրտիի միջեւ բանակցությունները տեւել են 12 ժամ։ Սերբիայի նախագահը դրանք կարեւոր է անվանել։ Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ ինքը «ոչինչ չի ստորագրել», եւ դա «X օր» չի եղել, հաղորդում է Evening News-ի սերբական գործակալությունը։

Վուչիչի խոսքով՝ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք են ստեղծում կողմերի միջեւ հետագա բանակցությունների համար։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն կգնահատի Սերբիայի իշխանությունների ջանքերը Կոսովոյի հետ երկարատեւ հակամարտությունը լուծելու համար, եւ դա կօգնի երկրին եվրաինտեգրման հարցում։

«Եթե մենք ցանկանում ենք շարունակել եվրոպական ճանապարհը, ապա մեր առաջընթացը կգնահատվի», - ընդգծել է Սերբիայի նախագահը։

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ով եղել է Օհրիդի բանակցությունների միջնորդը, հաստատել է. «Մենք համաձայնություն ունենք»։ Կողմերը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման ուղու վերաբերյալ Համաձայնագրի կատարողական հավելվածի շուրջ, գրել է նա Twitter-ում։ Սակայն, միաժամանակ, ընդգծել է, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ դեռեւս շատ հակասություններ կան, եւ համապարփակ համաձայնության հասնելը հետագա աշխատանք կպահանջի, փոխանցում է DW-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ