News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ուրբաթ օրը այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ եւ հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ Դուբայի Ալ Մարմում նստավայրում, հաղորդում է Սիրիայի պետական SANA լրավական գործակալությունը։

Շեյխ Ալ Մաքթումը ողջունել է նախագահ Ասադի եւ նրան ուղեկցող պատվիրակության եղբայրական այցը եւ մաղթել անվտանգություն եւ խաղաղություն Սիրիային ու երկրի ժողովրդին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ընդհանուր հարաբերությունները եւ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, հատկապես տնտեսական, ներդրումային եւ առեւտրային մակարդակներում, այնպես, որ այն համապատասխանի երկու եղբայրական ժողովուրդների նկրտումներին։

Ավելի վաղ նախագահ Ասադին Դուբայի օդանավակայան ժամանելուն պես ընդունել էր փոխվարչապետ, նախագահի գործերի նախարար շեյխ Մանսուր բն Զայեդ Ալ Նահյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ