News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորելու միջազգային օրդեր տալը բացասական հետեւանքներ կունենա եւ միայն կերկարաձգի պատերազմն Ուկրաինայում, կիրակի հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է Associated Press-ը։

Միջազգային քրեական դատարանը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման է տվել՝ նրան մեղադրելով ռազմական հանցագործությունների համար։

«Կարծում եմ, որ Պուտինին ձերբակալելու օրդեր տալը՝ առանց իրավական հարցերի մեջ մտնելու, վատ քաղաքական հետեւանքներ կունենա, եւ դա ցույց է տալիս խաղաղության (եւ) զինադադարի մասին խոսելու մեծ դժկամությունը», - Բելգրադում լրագրողներին ասել է Վուչիչը․ «Իմ հարցը հետեւյալն է. «Հիմա, երբ դուք նրան մեղադրեցիք ռազմական ամենամեծ հանցագործություններում, հիմա ո՞ւմ հետ եք պատրաստվում խոսել», - ասել է Վուչիչը։

«Իսկապե՞ս եք կարծում․ հնարավո՞ր է Ռուսաստանին հաղթել մեկ ամսում, երեք ամսում կամ մեկ տարում։ Կասկած չկա, որ դա անողների նպատակը շփումը դժվարացնելն է, որպեսզի բոլորը, ովքեր խոսում են նրա հետ, իմանան, որ նա մեղադրվում է ռազմական հանցագործություններում», - ասել է Վուչիչը:

Հարցին, արդյո՞ք Սերբիա գալու դեպքում Պուտինին կձերբակալեն, Վուչիչը պատասխանել է, որ դա «անիմաստ հարց է, քանի որ պարզ է, որ քանի դեռ հակամարտությունը (Ուկրաինայում) շարունակվում է, Պուտինը գնալու տեղ չունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ