News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռազմական օդաչուների շրջանում քաղցկեղի բարձր մակարդակ է գրանցվել:

Առաջին անգամ պարզվել է նաեւ, որ ցամաքային անձնակազմերը, որոնք լիցքավորում, պահպանում եւ գործարկում են այդ ինքնաթիռները, նույնպես հիվանդանում են քաղցկեղով։

Պենտագոնը հրապարակել է հետազոտությունը փետրվարի սկզբին, հայտնում է Associated Press-ը:

Ռազմական ավիատորները տարիներ շարունակ ահազանգում են քաղցկեղով տառապող օդաչուների եւ ցամաքային անձնակազմի անդամների թվի մասին։

1992-ից 2017 թվականներին ռազմաօդային ուժերում աշխատած մոտ 900 հազար զինվորականների շրջանում շուրջ մեկ տարի տեւած ուսումնասիրության ընթացքում Պենտագոնը պարզել է, որ ինքնաթիռի անձնակազմի անդամների մոտ մելանոմայի դեպքերը 87%-ով եւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի դեպքերը 39%-ով ավելի են առկա ցուցանիշից:

Մինչդեռ տղամարդկանց շրջանում 16%-ով ավելի բարձր է եղել շագանակագեղձի քաղցկեղի, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի ուռուցքի առկայությունը։

Ընդհանուր առմամբ, օդանավի անձնակազմի շրջանում 24%-ով բարձր է եղել բոլոր տեսակի քաղցկեղի դեպքերը:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ ցամաքային անձնակազմի շրջանում 19%-ով ավելի բարձր է ուղեղի եւ նյարդային համակարգի քաղցկեղի դեպքերը, 15%-ով ավելի բարձր վահանաձեւ գեղձի եւ 9%-ով բարձր երիկամների քաղցկեղի դեպքերը:

Հետազոտության մեջ օգտագործված ռազմական առողջության տվյալների բազան մինչեւ 1990 թվականը չի պարունակում քաղցկեղի վերաբերյալ հավաստի տվյալներ, հետեւաբար այն չի կարող ներառել օդաչուներին, ովքեր վաղ սերնդի ինքնաթիռներ են վարել նախորդ տասնամյակներում:

Այնուամենայնիվ, մի լավ նորություն կա, եթե կարելի է այդպես ասել։

Պարզվել է, որ եւ՛ ցամաքային, եւ՛ օդային անձնակազմի մոտ թոքերի քաղցկեղով հիվանդանալու շատ ավելի ցածր ցուցանիշներ են գրանցվել, իսկ օդանավի անձնակազմը նույնպես ունեցել է միզապարկի եւ հաստ աղիքի քաղցկեղի ավելի ցածր մակարդակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ