Քուվեյթի Kuwait Oil Company նավթարդյունահանող ընկերությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի արեւմուտքում նավթի թափվելու պատճառով։ Այս մասին հաղորդվում է ընկերության Twitter-ի էջում։
Ընկերության ներկայացուցիչ Քուսայ Ալ-Համերի խոսքով՝ արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, իսկ վթարի վայրում թունավոր գազերի վտանգավոր կոնցենտրացիա չի հայտնաբերվել։ Նշվում է, որ նավթի արդյունահանումն իրականացվում է նույն ռեժիմով։ Վթարի վերացման աշխատանքներով զբաղվում են Kuwait Oil Company-ի ներկայացուցիչները։