News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտումներ է նախապատրաստում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Իմ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակի եւ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պայմաններում, որը շարունակվում է ավելի քան 3 ամիս»։ Նախարարը Բաքվի գործողությունները որակել է որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կոպտագույն խախտում։ Նախարարը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին ՄՔԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է միջոցներ ձեռնարկել միջանցքով տրանսպորտի եւ բնակչության անարգել տեղաշարժն ապահովելու համար։

«ՄԱԿ-ի ՄՔԴ-ի որոշումները պարտադիր բնույթ ունեն»,- ընդգծել է արտգործնախարարը՝ հավելելով, որ իրավիճակի կարգավորման համար բոլոր կողմերից ակնկալում է արդյունավետ քայլեր։

Նախարարը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից պարտավորությունների խախտման միակ դեպքը չէ։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության անձնագրային բաժնի երեք աշխատակցի սպանության կատարման մասին։

Մարտի 6-ին ՌԴ ՊՆ-ն հստակ արձանագրել է, որ միջադեպը կատարել է ադրբեջանական կողմը, հայտարարել է նախարարը։ Նա հավելել է, որ ՌԽԿ-ի տեղակայումը նպատակ ունի ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, պայմաններ ստեղծելու նորմալ կյանքի համար։

Սակայն, ըստ նրա, կան մի շարք իրադարձություններ, ինչպիսիք են ԼՂ-ի գյուղերի օկուպացումը, հայ ռազմագերիներին պահելը, Լաչինի միջանցքի շրջափակումը, ոստիկանների եւ խաղաղ բնակիչների սպանությունները, հրադադարի կանոնավոր խախտումները, ԱՀ-ի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածք եւ հարակից շրջաններ հայերի վերադարձի մեխանիզմը գործարկելու Բաքվի մերժումը, որը նախատեսված է 7-րդ կետով, թեեւ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է վերաբնակեցումը՝ փորձելով տարածաշրջանից վերացնել հայկական հետքը։

«Մեր գնահատականը նույնն է՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտումներ է նախապատրաստում»,- ասել է Միրզոյանը։ Նրա խոսքով, չնվազեցնելով Ռուսաստանի Դաշնության եւ ՌԽԿ-ի դերը 2020 թվականին զինադադարի հաստատման գործում,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար երաշխիքների ապահովման անհրաժեշտության հարց է առաջանում եւ, այդ առումով, ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմների, Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության։

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ այդ հարցում համագործակցության հույս ունենք»,- ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ միեւնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը հավակնում է Հայաստանի գրեթե ողջ տարածքին։ Բաքվի ուղղակի սպառնալիքներն արտացոլված են վերջին հայտարարություններում այն մասին, թե Հայաստանը չի կարող խաղաղ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները, թվարկել է Միրզոյանը։ Նախարարը, սակայն, վերահաստատել է Երեւանի դիրքորոշումը, որ միայն բանակցությունները կարող են լուծում տալ, որը կբերի կայունություն եւ խաղաղություն։ Ձեզ հարմար ժամին սպասում ենք Ձեզ Երեւանում»,-եզրափակել է Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ