News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջնորդությամբ 2022 թվականին 10 362 մարդու հաջողվել է աշխատանքի տեղավորվել։ Այս մասին մարտի 20-ին ԱԺ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «2022 թվականին ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ․) կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը»։

Բացի այդ, 1178 անձ կարողացել է իրեն ապահովել ժամանակավոր աշխատանքով։

«Նրանք ներգրավված էին սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներում։ Ընդ որում, ի սկզբանե նախատեսված էր ներգրավել ընդամենը 700 մարդու»,- ասաց նախարարը։

Կառավարությունը նաեւ զբաղվածության փորձնական ծրագիր է սկսել 2022 թվականի վերջին։ Բացի վերը նշված անձանցից, դրանից կարողացել են օգտվել 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 280 մասնակիցներ։

«Միեւնույն ժամանակ, ի սկզբանե նախատեսված էր ներգրավել ընդամենը 200 հոգու»,- նշեց Մկրտչյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ