News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Լուիս Բոնոն մարտի 8-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հիմա «պատժամիջոցների ժամանակը չէ»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նամակի հեղինակները և Հայ դատի հանձնախումբը դատապարտելի են համարում այն, որ ԱՄՆ պաշտոնյան բացառել է պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ, որն արդեն երեք ամիս Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի՝ ԱՄՆ դիվանագետի կողմից նման հայտարարությունը հաստատում է, որ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոնկրետ գործողություններ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ, և Իլհամ Ալիևը կարող է շարունակել իր հակահայկական գործողությունները:

Շիֆի նախաձեռնած նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք խորապես անհանգստացած ենք ուղևորության ընթացքում Ձեր մեկնաբանություններից, որոնք բացառում են Ադրբեջանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառումը՝ ի պատասխան նրանց ակնհայտ ագրեսիայի: Հաղորդվել է, որ դուք հայտարարել եք, որ «պատժամիջոցների ժամանակը չէ… դա այս պահին նույնիսկ քննարկման փուլում չէ»: Մինչ 120 000 անմեղ մարդիկ երրորդ ամիսն է, ինչ զրկված են իրենց հիմնական իրավունքներից Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով, որն Արդարադատության միջազգային դատարանը (Համաշխարհային դատարանը) Ադրբեջանին հրամայել է դադարեցնել, հիմա ժամանակը չէ բացառելու որևէ գործիքակազմ»:

Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն, ԱՄՆ նախագահը, ԱՄՆ պետքարտուղարությունը և ամբողջ վարչակազմը պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ դադարեցնեն ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ