News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգից տղամարդն իր ընկերուհու հետ ուղեւորություն է կատարել Նյու Յորքի Թայմս Սքվերում՝ գովազդային վահանակի միջոցով նրան ամուսնության առաջարկ անելու համար, հայտնում է UPI-ն։

Ուոթերբերիից Խոսե Նեգրոնը ծնկի է իջել եւ իր ընկերուհի Ալիսային ամուսնության առաջարկ է արել գովազդային վահանակի տակ, որի վրա պատկերված է եղել զույգի եւ նրանց որդու լուսանկարը՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ» մակագրությամբ։

Ալիսիան ընդունել է առաջարկը։

Նեգրոնը պատմել է, որ պլանը ծագել է այն բանից հետո, երբ ինքն իմացել է timessquarebillboard.com կայքում ծառայության մասին, որը մարդկանց հնարավորություն է տալիս տեղադրել իրենց լուսանկարները թվային վահանակի վրա: Ծառայության արժեքը 150 դոլար է, իսկ լուսանկարը ցուցադրվում է յուրաքանչյուր ժամում 15 վայրկյան՝ 24 ժամվա ընթացքում։

Գովազդային վահանակի սեփականատեր Խամես Սուարեսն ասել է, որ գաղափարը ծագել է որպես համավարակի ժամանակ գովազդային տարածքն արդյունավետ օգտագործելու միջոց:

Նրա խոսքով՝ բիզնեսի համար նմանատիպ առաջարկը ենթադրում է լուսանկարի կամ կարճ տեսահոլովակի տեղադրում յուրաքանչյուր ժամում 60 վայրկյան տեւողությամբ՝ 24 ժամվա ընթացքում, եւ արժե 500 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ