News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վայրի բնության աշխատակիցները հայտնել են, որ փնտրում են լեռնային առյուծին, որը ճանկերով կառչել է տղամարդու գլխից, երբ նա կնոջ հետ նստած է եղել ջակուզիում՝ Կոլորադոյի կենտրոնում գտնվող վարձակալած տանը, հայտնում է Associated Press-ը:

Շաբաթ երեկոյան տղամարդը Նատրոպից արեւմուտք գտնվող անտառապատ տարածքում պառկած է եղել ջակուզիում, երբ զգացել է, որ մեկը բռնել է իր գլուխը, հայտնում է Colorado Parks and Wildlife-ը: Նա բղավել է եւ սկսել է ջուր ցողել լեռնային առյուծի վրա, իսկ կինը փորձել է լապտերով կուրացնել գազանին։

Գազանը նահանջել է բլրի գագաթը եւ շարունակել հետեւել զույգին, ասել են իշխանությունները:

Տղամարդուն եւ նրա կնոջը հաջողվել է վերադառնալ տուն, որտեղ նրանք լվացել են վերքերը եւ զանգահարել տարածքի տիրոջը, որը, ինչպես պարզվել է, աշխատում է Կոլորադոյի վայրի բնության այգիներում։ Տղամարդը գլխի գագաթին եւ աջ ականջի մոտ չորս մակերեսային քերծվածք է ունեցել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից։

«Մենք կարծում ենք, որ, հավանաբար, լեռնային առյուծը տեսել է, թե ինչպես է մարդու գլուխը շարժվում մթության մեջ գետնի մակարդակին հավասար, բայց չի ճանաչել մարդկանց ջակուզիում,- ասում է Սալիդայից վայրի բնության մենեջեր Շոն Շեպարդը,- Զույգը ճիշտ է վարվել՝ աղմուկ բարձրացնելով եւ լույսավորելով առյուծին»։

Վայրի բնության պետական պահպանության ծառայության աշխատակիցներն անմիջապես սկսել են որոնել են առյուծին առվակի մոտ գտնվող զառիթափ գագաթի երկայնքով, սակայն սառած ձյան մեջ ոչ մի հետք չի եղել: Նրանք մոտակայքում թակարդ են տեղադրել եւ կշարունակեն վերահսկել լեռնային առյուծների ակտիվությունը Նատրոպի շրջակայքում՝ լեռնային տարածք, որը ակտիվ հանգստի սիրահարների նախընտրած վայրն է:

Շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը 2022 թվականի փետրվարից Կոլորադոյում առաջին դեպքն է, երբ լեռնային առյուծը հարձակվել է մարդու վրա: 1990 թվականից Կոլորադոյի լեռնային առյուծների հարձակումների հետեւանքով տուժել է առնվազն 27 մարդ, որոնցից երեքը մահացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ