News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Թայվանի մոտ, ինչպես նաեւ Փալավան նահանգում (Հարավչինական ծով) Ֆիլիպինների ռազմական օբյեկտների ավելի ընդլայնված հասանելիություն կունենա։ Չորեքշաբթի այսպիսի հայտարարություն է արել Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը։

Ֆիլիպինների նախագահը, գրել է The Manila Times թերթը, նշել է, որ չորս ռազմական օբյեկտ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն ընդլայնված հասանելիություն ունի, «ցրված են Ֆիլիպինների տարածքում»։ «Կան մի քանի [ռազմական օբյեկտներ] հյուսիսում (Լուսոն կղզին, որը գտնվում է Թայվանի հարավում), կան Փալավանի շուրջ, եւ կան ավելի հարավում։ Դա անհրաժեշտ է մեր արեւելյան ափերը պաշտպանելու համար»,- պարբերականը մեջբերել է Մարկոս-կրտսերի խոսքերը։ «Մենք պաշտոնական հայտարարություն կանենք, բայց սկզբում կհամաձայնեցնենք այն ԱՄՆ մեր գործընկերների հետ, որպեսզի շտապողականություն չցուցաբերենք»,- ավելացրել է նա։

Փետրվարի սկզբին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն այցելել էր Ֆիլիպիններ, այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են ամերիկյան ԶՈւ-ին տրամադրել եւս չոսր կայանների հասանելիություն հանրապետության տարածքում։ Փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը եւ Ընդլայնված պաշտպանական համագործակցության մասին 2014թ. համաձայնագիրը թույլ են տալիս ԱՄՆ զորքերին տեղաշարժվել ֆիլիպինյան հինգ ռազմակայանների միջեւ, այդ թվում վիճելի ջրերի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ