
Հալեպի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի առավոտյան իսրայելական հրթիռային հարձակման հետեւանքով առաջացած վնասի պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է Սիրիայի Տրանսպորտի նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ հարձակումը հանգեցրել է նրան, որ վնասվել են թռիչքուղին եւ նավիգացիոն սարքավորումները։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռները հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջանում։ Հարձակումը կատարվել է Միջերկրական ծովի կողմից։