News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Արցախի շրջափակման 101-րդ օրն է, եւ ինչու են մեր հիմնական պահանջներն ուղղված ՀՀ կառավարությանը, որովհետեւ աշխարհում հայերին վերաբերող հարցերը լուծելուն ուղղված ամենամեծ գործիքակազմը եւ հնարավորություններն ունի ՀՀ կառավարությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կռավարության դիմաց ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Երկրորդ հանգամանքն այն է, որ սա պարտակնություն է, իրավունք չէ: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախում ապրող 120 հայեր, որոնք ունեն ՀՀ անձնագիր, որտեղ գրված է, որ իրենք գտնվում են Հայաստանի հովանու ներքո, այս պահին գտնվում են շրջափակման մեջ, ոտնահարված են նրանց բոլոր բնական իրավունքները, երկրի փաստացի ղեկավարը հայտարարում է, որ նրանք ցեղասպանության առջեւ են կանգնած, եւ այդ ֆոնին տեսնում ենք զրո գործնական քայլեր:

Մենք տեսնում ենք ԵՄ-ի, այլ երկրների հայտարարությունները, մենք տեսնում ենք դաշնակիցների ջանքերը, քայլերը: ՀՀ սահմաններում ռուս զինվորներ են վիրավորվել` փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն, եւ այդ ֆոնին տեսնում ենք ՀՀ իշխանությունների մեղադրանքները բոլորի հասցեին։ Եթե այս ամենի հարցում պատասխանատուն նախկիններն են, դաշնակիցները, բա իշխանությունն ինչի՞ համար է, պարգևավճար ստանալու համա՞ր է»,– ասաց նա։

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ գություններով՝ «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Մեղավորի հասցեն նույնն է», «Հայրենի հողը չի սակարկվում», «ՔՊ-վտանգ», «STOP Նիկոլ»։ Ակցիայի մասնակիցները կարմիր ժապավեններով կապել են իրենց բերանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի...
Վարչապետը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան
Որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ որոշել ՀՀ ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող տարածքի…
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ. այն ...
Կիրանցի համար սահմանազատումը շատ մեծ լավ նորություն է բերելու. Նիկոլ Փաշինյան
Ես եկել եմ եզրակացության, որ դրա պատճառն այն է, որ ժողովրդի պորը ընկալմամբ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հանրաքվեները կեղծվել են...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան
Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք հրապարակային են և․․․
Ամենաշատ