News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Չորեքշաբթի Բեյրութի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ցույց՝ պայմանավորված աշխատողների սոցիալական վիճակի վատթարացմամբ։ Ռիադ Սոլհայի հրապարակում հավաքված ակցիայի մասնակիցները փորձել են գրավել Սերայ կառավարական պալատը։

Նրանց ճանապարհը փակել են ոստիկանական ուժերը, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, ինչի հետեւանքով մի քանի ակտիվիստներ տուժել են։

Երեքշաբթի լիբանանյան ֆունտը իջել է ռեկորդային նվազագույն արժեքի՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 100 հազարից հասնելով 120 հազարի: 2019 թվականի հոկտեմբերից, երբ երկիրը հայտնվեց աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, դոլարի փոխարժեքը լիբանանյան ֆունտի նկատմամբ աճել է 80 անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ