News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից հետո առնվազն 411 մլրդ դոլար կպահանջի, ինչը 2,6 անգամ գերազանցում է Ուկրաինայի 2022թ. ենթադրվող ՀՆԱ-ն։ Այս մասին նշվել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Եվրահանձնաժողովի եւ Ուկրաինայի համատեղ զեկույցում։

Գնահատականները պարունակում են մեկ տարվա ընթացքում՝ 2022թ. փետրվարի 24-ին սկսված պատերազմի հասցրած վնասի գումարը։

Զեկույցում գնահատվում է Ուկրաինայի ենթակառուցվածքի եւ շենքերի ուղիղ ֆիզիկական վնասը, ինչպես նաեւ պատերազմի ազդեցությունը բնակչության կյանքի եւ գոյության միջոցների վրա, հասցված վնասի վերականգնման արժեքը։

Գնահատականը կտրուկ բարձրացել է անցած տարվա սեպտեմբերին հրապարակված գնահատականի համեմատ, որը կազմում էր 349 մլրդ դոլար։

«Էներգետիկ ենթակառուցվածքը, բնակարանները, կրիտիկական ենթակառուցվածքը, տնտեսությունը եւ հումանիտար ականազերծումը մեր հինգ առաջնահերթություններն են այս տարի»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի զեկույցը։

Շմիգալը նշել է, որ ենթադրվող վնասի վերականգնման թվերը զեկույցում չեն ներառում ենթակառուցվածքի, բնակարանների եւ ձեռնարկությունների կորուստների տվյալներն այն տարածքներում, որոնք ներկայում օկուպացված են ռուսական զորքերի կողմից։

Նախօրեին ԱՄՀ-ն հայտարարել էր Ուկրաինայի հետ 4 տարով 15,6 մլրդ դոլարի ֆինանսավորման ծրագրի վերաբերյալ աշխատանքային համաձայնագիր ձեռք բերելու մասին։ Համաձայնագիրը հիմնադրամի եւ Ուկրաինայի իշխանությունների միջեւ բազմամսյա բանակցությունների արդյունքն է եւ պետք է վավերացվի ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի կողմից առաջիկա շաբաթներին։ Համաձայնագիրը, ինչպես սպասվում է, կօգնի սկսել Ուկրաինայի լայնածավալ ֆինանսավորումը միջազգային դոնորների եւ գործընկերների կողմից։

Առկա պահանջմունքների օպերատիվ գնահատման համաձայն՝ 2023թ. Ուկրաինային պետք է 14 մլրդ դոլար՝ կարեւորագույն եւ գերակա ներդրումների համար, ինչը կպահանջի 11 մլրդ դոլարի ֆինանսավորում՝ բացի այն, ինչը նախատեսված է Ուկրաինայի բյուջեով 2023թ.։

Այդ պահանջմունքների մոտ 23 տոկոսը բաժին է ընկնում տրանսպորտին, 17 տոկոսը՝ բնակարաններին, 11 տոկոսը՝ գյուղատնտեսությանը, 7 տոկոսը՝ էներգետիկային։

Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Աննա Բյերդեն ողջունել է Ուկրաինայի տոկունությունն ու վճռականությունը վերականգնման եւ վերակառուցման խնդիրների անհապաղ լուծման հարցում։ «Մեր մշտական աջակցությունն Ուկրաինային այն ներդրումներն են, որոնք կատարվում են ինչպես երկրում, այնպես էլ համաշխարհային տնտեսությունում»։ Բյերդեն հավաստիացրել է, որ Համաշխարհային բանկը հետագայում եւս կհամագործակցի Ուկրաինայի կառավարության հետ եւ կօգնի նրան լուծել կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրները՝ օգտագործելով դոնորների ներդրումները եւ համագործակցությունը գործընկերների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռամզան Կադիրովն իր 27-ամյա եղբորորդուն պարգեւատրել է Արիության շքանշանով. Մրցանակի հրամանագիրը ստորագրել է Պուտինը
Մրցանակի ստույգ պատճառներն անհայտ են...
Արևմտյան հետախուզությունը կանխատեսում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ՌԴ հարձակումներն Ուկրաինայի վրա կավելանան
Նրանք ընդունում են, որ ամիսներ շարունակ ԱՄՆ-ի ուշացած օգնությունը ռազմի դաշտում իրական վնաս է հասցրել ուկրաինական ուժերին՝ թե՛ տարածքային, թե՛ կյանքերի առումով...
Ուկրաինայում ստեղծվել է զենքի գաղտնի գործարանների ցանց, որոնցից մի քանիսը գտնվում են գետնի տակ. El Mundo
Ուկրաինային այժմ ամենից շատ անհանգստացնում է այն, թե որքանով են այդ գործարանները թաքնված ռուսական զորքերից...
Ուկրաինան կարող է մոտ 10-20 հազար բանտարկյալ մոբիլիզացնել. Արդարադատության նախարար
Նա հավելել է, որ շատ բան կախված կլինի ռազմաբժշկական հանձնաժողովներից...
Գերմանիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի համար ԱՄՆ-ից երեք HIMARS համակարգեր գնելու մասին
Գործակալության տվյալներով՝ ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը քննարկումներ են եղել ռազմական արտադրանքի առաքման ժամկետի հնարավոր կրճատման շուրջ...
Կալուգայի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել
Գործակալության տվյալներով՝ այրվել են դիզելային վառելիքով երեք կոնտեյներ և մազութով մեկ տարա։ Այժմ հրդեհը մարվել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ