News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը գործընկեր երկրների հետ դիտորդական թռիչքներ են սկսում երկրի օդային տարածքում, հաղորդում է STT լրատվական գործակալությունը։

Թռիչքի մանրամասները չեն հրապարակվի անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնել է գործակալությունը: Թռիչքները կիրականացվեն ինչպես մարդատար, այնպես էլ անօդաչու թռչող սարքերով։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը շարունակում են գործողություններ իրականացնել՝ թռչելով միջազգային օդային տարածքում Սեւ ծովի վրայով։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը չի բացահայտի թռիչքների մանրամասները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ